Հաղթանակի 70-ամյակը. Մոսկվա կժամանի 29 երկրի նախագահ![]() 4 մայիսի 2015 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների կապակցությամբ Ռուսաստան է ժամանելու, վերջին տվյալով, 29 երկրի նախագահ, հայտնել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Նա խոստովանել է, որ արևմտյան առաջնորդները Մոսկվա չեն ժամանի, քանի որ այսօր Արևմուտքի հետ Ռուսաստանը բարդ հարաբերություններ ունի, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Հանդիսություններին ներկա կլինեն շուրջ մեկ տասնյակ նախագահներ պակաս, քան տասը տարի առաջ՝ Հաղթանակի 60-ամյակի տոնակատարություններին: Արևմտյան առաջնորդներից մայիսի 9-ին Մոսկվայում կլինի միայն Չեխիայի նախագահը, ով, սակայն, շքերթին չի մասնակցելու: Գերմանիայի կանցլերը Մոսկվա կժամանի մայիսի 10-ին՝ տոնակատարությունների հաջորդ օրը, և Ռուսաստանի նախագահի հետ միասին ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին: Մայիսի 2-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր համար կարևոր է մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի գերեզմանին։ «Մենք այսօր Ռուսաստանի հետ լուրջ տարաձայնություններ ունենք, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով։ Այդուհանդերձ ինձ համար կարևոր է այդ օրը Պուտինի հետ ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի գերեզմանին՝ որպես հարգանքի տուրք այն միլիոնավոր զոհերի հիշատակին, որոնց մահը Գերմանիայի խղճի վրա է», - ասել է Մերկելը։ ԱՊՀ-ի երկրների ղեկավարներից Մոսկվայում չեն լինի Մոլդովայի և Բելառուսի նախագահները․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մայիսի 9-ին մասնակցելու է Մինսկում կայանալիք շքերթին: Մայիսի 8-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալու են Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը և ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթնաժողովը, ինչի մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ հայտարարել էր, որ մայիսի 8-ին Մոսկվայում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին: «Դա մեր ընդհանուր հաղթանակն է, այդ թվում նաև հայ ժողովուրդի: Ես, որպես հայ ժողովուրդի ներկայացուցիչ, պետք է մասնակցեմ այդ միջոցառումներին», - ավելի վաղ «Պոզներ» հաղորդման ընթացքում ասել էր նա: Հաթանակի 70-ամյակին նվիրված զինվորական շքերթներ են անցկացվելու Ռուսաստանի 26 քաղաքում: Կարմիր հրապարակում միջոցառումներին կմասնակցեն 194 միավոր զրահատեխնիկա, 150 ինքնաթիռ և ուղղաթիռ, 14 հազար զինծառայող: Photo: RIA Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |