Վրաստանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կանցկացվեն «e-PRIME» զորավարժությունները

PanARMENIAN.Net - Ընթացիկ տեղեկատվության կառավարման եւ փոխանակման համակարգին նվիրված «e-PRIME» երկօրյա զորավարժությունները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 13-ին մեկնարկում են Թբիլիսիի «Համակրանք» հյուրանոցում: Ինչպես հաղորդել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում, զորավարժությունների կազմակերպիչներն են ՆԱՏՕ-ն եւ շվեյցարական կողմը: Զորավարժությունների նպատակն է ապագա սպառողներին ծանոթացնել համակարգի հնարավորություններին: Զորավարժություններին մասնակցում են Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Մոլդովայի տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---