ՄԱԿ-ի ԳՎ օրակարգում չի ընդգրկվի ՎՈՒԱՄ-ի առաջարկած հակամարտությունների մասին կետը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 61-րդ նստաշրջանի գլխավոր կոմիտեն որոշում կայացրեց չընդգրկել ՎՈՒԱՄ-ի կողմից առաջարկված «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածաշրջանում եւ դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման վրա» կետը Գլխավոր Վեհաժողովի օրակարգում: Գլխավոր Կոմիտեի նիստում հարցի քննարկման ընթացքում ՎՈՒԱՄ-ի առաջարկին ի պաշտպանություն հանդես եկան Ուկրաինան` ՎՈՒԱՄ-ի անունից, եւ Մոլդովան, իսկ առաջարկությանր դեմ` Ռուսաստանն ու Հայաստանը: Քանի որ գլխավոր կոմիտեի անդամ երկրներից որեւէ մեկը հանդես չեկավ ի պաշտպանություն ՎՈՒԱՄ-ի առաջարկի, գլխավոր կոմիտեն որոշեց, առանց քվեարկության, ԳԱ 61-րդ նստաշրջանի օրակարգում չրնդգրկել առաջարկված կետը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---