Հայաստանն ու Բուլղարիան ստորագրել են հայտագիր` երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ13 սեպտեմբերի 2006 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ից Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարար Վեսելին Բլիզնակովի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Բուլղարիայում է գտնվում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցեր: Նախարարները պայմանավորվել են համատեղ աշխատանքներ վարել զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման, ռազմական բյուջեների մշակման եւ պաշտպանության պլանավորման թափանցիկության ապահովման, ինչպես նաեւ ռազմական դոկտրինաների եւ ազգային անվտանգության հայեցակարգերի նախապատրաստման ոլորտներում: Երկու նախարարությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորություններ ստեղծել փորձի փոխանակման, ինչպես նաեւ Բուլղարիայի բարձրագույն ռազմական հաստատություններում կադրերի վերապատրաստման համար: Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ հայտագիր` երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:Սերժ Սարգսյանին ընդունել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը: Հայաստանի ՊՆ պատվիրակությունը այցելել է Բուլղարիայի Ժողովրդական Ժողով եւ հանդիպում ունեցել Ժողովրդական Ժողովի փոխնախագահ Պետր Բերոնի եւ Պաշտպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ: Նախատեսվում է նախարար Սարգսյանի այցելությունը է Վելիկո Տրնովո քաղաքում գտնվող Ազգային ռազմական համալսարան եւ Պլովդիվի մոտակայքում գտնվող Գրաֆ Իգնատիեւոյի ռազմական ավիաբազա: Նշենք, որ նույն օրերին Սոֆիայում ՀՀ ՊՆ եւ ԲՀ ՊՆ միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում անց են կացվել հանդիպումներ պաշտպանության պլանավորման եւ լոգիստիկայի հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի միջեւ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |