«Խոպանչիներին» կբերե՞ն հարկային դաշտ. ԱԺ-ում համապատասխան օրինագիծ է քննարկվում![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ նիստում մայիսի 5-ին քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու մասին հարցը: Առաջարկվում է արտագնա աշխատանք կատարողներին մտցնել հարկային դաշտ: Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ առաջարկվում է 13 տոկոս դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր, ըստ պայմանագրերի, աշխատանք են կատարում Հայաստանի սահմաններից դուրս, և այդ աշխատանքները շինարարական և շինմոնտաժային են: Այսինքն` ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում, այդ աշխատանքն օրինական ձևակերպում կստանա Հայաստանում, և նրանց ստացած աշխատավարձերից ու հավասարեցված եկամուտներից ՀՀ պետբյուջե կվճարվեն եկամտային հարկի գումարները, գրում է Yerkir.am-ը: Նախատեսվում է նաև այն գործատուների համար, ովքեր պայմանագրեր ունեն Հայաստանից դուրս շինարարական ու շինմոտնաժային աշխատանքներ կատարելու մասին, շահութահարկը սահմանել 5 տոկոս: Դրա նպատակն է, որ այդ կազմակերպությունները պետական գրանցում ստանան Հայաստանում, դրանց աշխատակիցները նույնպես գրանցվեն Հայաստանում` որպես վարձու աշխատողներ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բողոքել է, որ օրենքը հապշտապ է բերվել, և պատգամավորները չեն էլ հասցնում կարդալ ու ծանոթանալ: Պատգամավորը նշել է, որ հարկային պրեսինգը կարող է ընդվզում առաջացնել, և խնդրել փոխնախարարին` ներկայացնել հիմնավոր թվային ցուցանիշներ ու հաշվարկներ: Ի պատասխան՝ Վախթանգ Միրումյանը նշել է, որ չի կարող թվային հաշվարկներ ներկայացնել, թե, օրինակ, քանի կազմակերպություն է աշխատում դրսում, բայց կան երաշխիքներ, որ նախապատվությունը կտան Հայաստանում գրանցվելուն: «Մենք չենք նախատեսում տրանսֆերտների հարկում: Հայաստան փոխանցվող տրանսֆերտները արդեն իսկ հարկված են: Հարկված չեն այն տրանսֆերտները, որոնք դրսում որևէ վարձու աշխատանք կատարելու դիմաց ձևակերպված չեն»,- ասաց փոխնախարարը: «Բա որ չգիտեք՝ քանի կազմակերպություն կա, քանի մարդ կա, որ գնում է խոպան` շինարարության ոլորտում աշխատելու, առանց հաշվարկների օրենքը ո՞նց եք բերում: Բերեք` հանգիստ թողնենք մեր խոպանչիներին»,- ասել է Միքայել Մելքումյանը: Կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծի հիմնավորման մեջ նշվում է. ««Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արտահանման հնարավորությունների զարգացման և մրցակցության բարձրացման անհրաժեշտությունից: Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ոլորտը հանդիսանում է տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը և գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Նշված նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը և կխթանի շինարարական ծառայությունների արտահանմանը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից: Արդյունքում արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահոված կլինի կայուն եկամուտով: Մյուս կողմից նաև լրացուցիչ մուտքեր կապահովվեն պետական բյուջե՝ չվնասելով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների մրցակցությանն արտահանման շուկաներում: Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաև շահագրգռել օրենքի պահանջները բավարարող արտահանող կազմակերպություններին իրենց աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |