ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին է միացել կոնգրեսական Ռոզա Դե Լաուրոն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին է միացել կոնգրեսական Ռոզա Դե Լաուրոն, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Այդպիսով, խմբի անդամների թիվը հասավ 163-ի: Ռոզա Դե Լաուրոն հանդես է եկել ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի, բազմիցս իր ստորագրությունն է դրել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակի տակ, որով կոչ էր արվում նրան ապրիլի 24-ի իր ամենամյա զեկույցում օգտագործել «ցեղասպանություն» տերմինը: Բացի այդ, 2004 թվականին կոնգրեսականը իր ստորագրությունն է դրել այն նամակի տակ, որով կոչ էր արվում Ջորջ Բուշին դատապարտել շարունակվող ադրբեջանական ռազմական քարոզչությունն, ուղղված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ: Ռոզա Դե Լաուրոն ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Բյուջեի կոմիտեի եւ Հատկացումների կոմիտեի անդամ է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---