Շվեդիայում Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրող հատուկ անկախ հանձնաժողով կստեղծվի![]() 8 մայիսի 2015 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի արտգործնախարար Մարգրետ Վոլստրոմը հայտարարել է, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ կատարելու նպատակով կստեղծվի հատուկ անկախ հանձնաժողով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հիման վրա էլ Շվեդիան համապատասխան քայլեր կձեռնարկի: Շվեդական պաշտոնական լրատվական գործակալություն համարվող TT –ին հղում կատարող թուրքական Haberler.com լրատվակամ կայքը տեղեկացնում է, որ Շվեդիայի արտգործնախարարը ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկման ժամանակ: Նշվում է, որ ելույթի ժամանակ Վոլստրոմն օգտագործել է «ողբերգություն» բառը՝ հատկապես խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից: «Ըստ տեղեկության՝ Վոլստրոմը հայտարարել է, որ ստեղծվելու է պատմաբաններից, մասնագետներից և քաղաքագետներից բաղկացած անկախ հանձնաժողով, որը ուսումնասիրելու է 1915 թ դեպքերը և արդյունքները գնահատելու է միջազգային իրավունքի տեսակետից: Վոլստրոմը նշել է, որ իրենք կարևորում են այս հարցը և հնարավորինս կարճ ժամանակում կավարտեն ուսումնասիրությունները»,- թուրքական կայքին հղումով գրում է Ermenihaber-ը: Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էրիկ Բոմանը հայտնել է, որ Շվեդիայի կառավարությունը մի կողմ է դրել 2010-ին Հայոց ցեղասպանության և Սիրիացիների վերաբերյալ խորհրդարանի ընդունած որոշումը և առաջնորդվելու է իր սեփական անկախ հանձնաժողովի ուսումնասիրման արդյունքներով: 2010 թվականի մարտի 11-ին, Շվեդիայի խորհրդարանը ընդունել է որոշում, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |