Ավստրալական Ուիլոուբիի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ավստրալական Ուիլոուբիի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ավստրալական Ուիլոուբիի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը:

Բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Ուիլոուբիի քաղաքային խորհուրդը ճանաչում է հայ, հույն, ասորի ժողովուրդների ցեղասպանությունը 1915 - 1922-ին այն ժամանակվա Օսմանյան կառավարության կողմից, և դատապարտում ցեղասպանության այդ և այլ գործողությունները և մարդկության դեմ հանցագործությունները` որպես անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում», մեջբերում է Tert.am-ը:

Բանաձևը ներկայացրել են տեղի հայ համայնքի բարեկամ խորհրդի անդամ Ջոն Հուփերը, ապա` մեկ այլ անդամ՝ Ջուդիթ Ռաթերֆորդը:

Սիդնեյի հյուսիսային ափին գտնվող Ուիլոուբի քաղաքում հազարավոր ավստրալայահեր են ապրում: Հայ դատի գրասենյակից շնորհակալություն են հայտնել Հուփերին և Ուիլոուբիի քաղաքային խորհրդին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:

Ավստրալական Սիդնեյում գտնվող Ռայդ համայնքի խորհուրդն ապրիլի 16-ին Ցեղասպանությանը նվիրված բանաձև էր ընդունել։ Ռայդի խորհուրդը10 տարի առաջ Ավստրալիայի առաջինն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---