ԼՂՀ Պատվիրակությունը հետեւելու է Մերձդնեստրի հանրաքվեի ընթացքին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը կմեկնի Մերձդնետր, որտեղ սեպտեմբերի 17-ին տեղի կունենա այդ չճանաչված հանրապետության կարգավիճակի հանրաքվեն: Ինչպես այսօր տեղեկացրեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, «Մերձդնեստրի ղեկավարությունը հրավիրել է ԼՂՀ ներկայացուցիչներին` որպես միջազգային դիտորդների»: ԼՂՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են խորհրդարանի պատգամավորներ եւ ԿԸՀ աշխատակիցներ` կգլխավորի ԼՂՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---