Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը՝ Կաննի փառատոնում![]() 21 մայիսի 2015 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Հայազգի ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Մի ասեք, թե տղան խելագար էր» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում՝ Հատուկ ցուցադրության շրջանակում:2015-ին թողարկված դրամայում արտացոլված են Հայոց ցեղասպանության հետևանքները այն ապրած ժողովրդի հետագա սերունդների վրա: Գեդիգյանն իր ֆիլմում միավորում է Մարսելի աշխատող դասի սոցիալ-ռեալիստական ժամանակագրությունը և իր հայրական արմատները՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության շարունակական ազդեցությունը տեղահանված սերունդների վրա, Hollywood Reporter-ին հղումով գրում է ArmenianGenocide100.org-ը: Ֆիլմի անգլալեզու վերնագիրը 1980-ականներին հայտնի ֆրանսիացի երգչուհի Ֆրանց Գալի երգերից է: Իսկ որպես հիմնական նյութ՝ ծառայել է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի ինքնակենսագրական վեպը Իսպանացի հեղինակը կիսով չափ պարալիզացված էր 1981 թվականին Մադրիդում Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) կազմակերպած ռումբի պայթյունից: Իր բուժման ընթացքում նա հետազոտում էր Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումն ու տեղահանումը՝ մարդկության դեմ այն հանցագործությունը, որը Թուրքիան ցայսօր հերքում է: Իր հետազոտության արդյունքում՝ Գուրիարանը դարձել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարող ակտիվ մտավորականներից մեկը: Մայիսի 13-ին Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչև մայիսի 25-ը:Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորում են հայտնի ամերիկացի ռեժիսորներ, «Օսկարի» դափնեկիրներ Իթան և Ջոել Քոենները: Ժյուրիի կազմում են նաև հայտնի մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն, դերասան Ջեյկ Ջիլենհոլը և այլոք:«Հատուկ հայացք» մրցութային ծրագրին մասնակցում է 11 կինոնկար:Արտամրցութային ծրագրին 10 ֆիլմ է մասնակցում: Փառատոնի փակմանը պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» կհանձնվի Անիես Վարդային: Այս մրցանակին են արժանանում խոշորագույն ռեժիսորները, որոնц աշխատանքները մեծ ճանաչում են ստացել, սակայն ոչ մի անգամ չեն արժանացել Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը 1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով, ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |