Հանրությունը՝ էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ. Ավտոերթի ու մեծ երթի են պատրաստվում

Հանրությունը՝ էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ. Ավտոերթի ու մեծ երթի են պատրաստվում

PanARMENIAN.Net - Հանրությունը շարունակում է բողոքել էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման դեմ ու արդեն բողոքի ակցիաներ է նախաձեռնում: Վաղը, օրինակ՝ մայիսի 23-ին, ժամը 17:00-ին, «Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը իրազեկման ավտոերթ է կազմակերպում, որի նպատակն է քաղաքացիներին իրազեկել մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կանայալիք մեկ այլ մեծ երթի մասին:

ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Արդյունքում` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտ ժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտ ժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտ ժ-ից` 48.93 դրամ/կՎտ ժ:

Ավտոերթը կմեկնարկի «Հրազդան» մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիից: Մասնակիցները կշարժվեն հետևյալ երթուղով. Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա- Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան- Կոմիտաս-Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց- Գայի պողոտա-Հեռուստաաշտարակից դեպի Էրեբունի- Արցախի պողոտա-Վստրեչից դեպի Հայրենիք-Գարեգին Նժդեհի հրապարակ-Բագրատունյաց- Մալաթիա- Լենիգրադյան- Հալաբյան- Դավթաշեն:

Բողոքի մյուս երթը մայիսի 27-ին է նախատեսվում՝ ժամը 19:00-ին: Ազատության հրապարակից երթ է մեկնարկելու, որի մասնակիցների բողոքը նույնն է լինելու:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---