Twitter-ի ամենից շատ հետևորդներ ունեցող օգտատերերը Հայաստանում և տարածաշրջանում

Twitter-ի ամենից շատ հետևորդներ ունեցող օգտատերերը Հայաստանում և տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Միկրոբլոգների հայտնի Twitter ռեսուրսն ամեն ամիս հրապարակում է ամենամեծ ճանաչումը ստացած օգտատերերի ցուցակը` որպես հիմք վերցնելով տվյալ էջի հետևորդների քանակը: Հայտնի ռեսուրսի հայկական հատվածում առաջին հնգյակը գլխավորում է դերասան, մոդել և հաղորդավար Դավիթ Ղարիբյանը` 193.588 հետևորդ: Երկրորդ հորիզոնականում System Of a Down-ի անդամ Շավո Օդադջյանի ֆան-էջն է 121.542 հետևորդով, երրորդ՝ երգչուհի Սիրուշոն` 31.221-ով:

Twitter-ի վրացական հատվածը գլխավորում է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` 65.739 հետևորդ: Երկրորդը` գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է 60.256 հետևորդով, իսկ եզրափակում է եռյակը երգչուհի Ռիհաննայի ֆան-էջը` 56.705:

Ադրբեջանում առաջին տեղում նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական էջն է` 142.574 հետևորդ: Երկրորդ և երրորդ տեղերում են Ադրբեջանի երիտասարդական կազմակերպության էջն ու Twitter Azerbaijan էջը համապատասխանաբար` 97.960 և 91.096 հետևորդով:

Թուրքիայում առաջին տեղում թուրք դերասան, հումորիստ Ջեմ Յիլմազի էջն է` 9 մլն 132.827 հետևորդով, նրան հաջորդում են նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը` 6 մլն 414.188 և գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` 6 մլն 451.854-ով:

Իրանում ամենից շատ հետևորդ ունի բրիտանացի երգիչ, կոմպոզիտոր, իսլամական հոգևոր երգերի գործիքավորող և կատարող Սամի Յուսուֆը` 436.374: Երկրորդ և երրորդ տեղերում են` նախագահ Հասան Ռոուհանին (335.080) և գործող ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը (261.907):

Ամբողջ աշխարհում հետևորդների թվով առաջինը երգչուհի Քեթի Փերին է` գրեթե 70 մլն հետևորդ ունի: Նրան հաջորդում է Ջասթին Բիբերը` 64 մլն, իսկ եզրափակում է եռյակն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` մոտ 60 մլն հետևորդով:

Twitter-ը սոցցանց է կարճ հաղորդագրությունների (մինչև 140 նիշ) հրապարակային փոխանակման համար վեբ-ինտերֆեյսի, SMS-ների, հաղորդագրությունների կայծակնային փոխանակման միջոցով ցանկացած տարիքի օգտատերերի համար: Բլոգի ձևաչափով կարճ հաղորդագրությունների հրապարակումը ստացել է «միկրոբլոգգինգ» անվանումը: Ծառայությունն անվճար է: Համակարգի սեփականատերն է Twitter Inc. ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Սերվերներ և գրասենյակներ կան նաև Սան Անտոնիոյում և Բոստոնում: 2012 թ. տվյալներով աշխատակիցների թիվը մոտ 900 է:

Ընթերցեք նաև. Օբաման ռեկորդ է սահմանել Twitter-ում հետևորդների քանակով

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---