Յու.Չայկա. Նախանշվել են Հայաստանի եւ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունների համագործակցության կոնկրետ ուղղությունները22 սեպտեմբերի 2006 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազական համակարգերում ընթացող բարեփոխումները, խոսվել է երկկողմ համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտության մասին: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ոստիկանության եւ հատուկ ծառայությունների հայ-ռուսական համագործակցության հաջող փորձը հուշում է, որ դատախազության համակարգում եւս կարելի է արդյունավետ գործակցություն ծավալել: Իր հերթին Յուրի Չայկան ասել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք են բերվել գործընկերությունն ակտիվացնելու կարեւոր պայմանավորվածություններ, նախանշվել են համագործակցության կոնկրետ ուղղություններ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |