Ըստ փորձագետների, Հնդկաստանը պետք է հետևի Վիետնամի օրինակին և ԵՏՄ հետ ազատ առևտրի պայմանագիր կնքի

Ըստ փորձագետների, Հնդկաստանը պետք է հետևի Վիետնամի օրինակին և ԵՏՄ հետ ազատ առևտրի պայմանագիր կնքի

PanARMENIAN.Net - Նախորդ շաբաթ մեծ քայլ արվեց Եվրասիական տարածաշրջանի և Հարավարևելյան Ասիայի միջև տնտեսական ինտեգրման ճանապարհին` Վիետնամի և ԵՏՄ միջև կնքվեց Առևտրի ազատ գոտու մասին պայմանագիրը, գրում է Ftimes.ru-ն:

Եվրասիական տնտեսական միությունն ու Վիետնամը մայիսի 29-ին Առևտրի ազատ գոտու վերաբերյալ պայմանագիր կնքեցին: Սա ազատ առևտրի մասին ԵՏՄ առաջին համաձայնագիրն է:Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Ղազախստանում, ստորագրեցին փաստաթուղթը ԵՏՄ անդամ երկրների և Վիետնամի վարչապետները:

Համաձայնագրի իրագործումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառությանը և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵՏՄ միանալու խնդրը: Համաձայնագրի նախագծով նախատեսվում է վերանայել ԵՏՄ անդամ պետությունների և Վիետնամի միջև առևրի գործող սակագնային ազատականացման պայմանները` Համաձայնագրի ցանկում ընդգրկված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցման կամ զրոյացման միջոցով: Ընդ որում կողմերը կպահպանեն սակագնային պաշտպանությունը մի շարք զգայուն ապրանքների համար:

Հնդիկ փորձագետները կարծում են, որ Հնդկաստանը պետք է հետևի Վիետնամի օրինակին և ԵՏՄ հետ ազատ առևտրի պայմանագիր կնքի: Ի դեպ, այս շաբաթ Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջին այցելելու է Բելառուս: Քանի որ Բելառուսը ԵՏՄ անդամ է, Հնդկաստանն ու Բելառուսն, ըստ հնդիկ պաշտոնյաների, կքննարկեն Հնդկաստանի անդամակցության հարցը ԵՏՄ-ին:

ԵՏՄ-ին անդամակցում են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազաստանն ու Հայաստանը: Վավերացման փուլում է Ղրղզստանի անդամությունը:

Եթե Հնդկաստանը որոշի անդամակցել ԵՏՄ-ին, դա կնպաստի Հնդկաստանի չիրացված ներուժի իրացմանը Դելիի և տարածաշրջանի երկրների միջև առևտրում: Հնդկաստանի ցուցանիշը տարածաշրջանային առևտրում ցածր է, չնայած ամուր քաղաքական կապերին: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը այց է կատարելու Ռուսաստան, մտադիր է հուլիսին այցելել նաև Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, այդ թվում Ղազախստան և Ղրղզստան: Ռուսաստանն, իր հերթին, դրդում է Հնդկաստանին միանալ ԵՏՄ-ին: Ակնկալվում է, որ Մոդիի այցը կկենտրոնանա ԵՏՄ և Կենտրոնական Ասիայի երկրների հետ տնտեսական գործակցության ընդլայնման հարցերի վրա:

Ըստ ՌԴ վարչապետ Մեդվեդևի, մոտ 40 երկիր և միավորում կարող են դառնալ ԵՏՄ անդամ, այժմ բանակցություններ են ընթանում, իսկ Վիետնամի հետ համաձայնագիրը բեկումնային էր, քանի որ սա նման առաջին պայմանագիրն է: ԵՏՀ կոլեգիայի նախագահն այն «պատմական» անվանեց:

Առևտրի ազատ գոտու մասին պայմանագիրը ավելորդ ծախսերից կազատի ԵՏՄ-ից արտահանմամբ զբաղվողներին` մոտ 40-60 մլն դոլար առաջին տարում: Վիետնամական ընկերություններն, իրենց հերթին, կարող են տարեկան 5-10 մլն դոլար տնտեսել:

Վիետնամի վարչապետ Նգուեն Թան Զունգը, որը ստորագրեց ԵՏՄ հետ պայմանագիրը, հայտարարել է, որ դա համապարփակ փաստաթուղթ է, որն ունի անհրաժեշտ ճկունությունն ու շահավետ կարող է լինել: Բանակցությունները մեկնարկել էին 2013-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---