Մոտ 25.000 շրջանավարտ ու 14.500 դիմորդ ՀՀ-ում, 1255 շրջանավարտ ու 803 դիմորդ՝ ԼՂՀ-ում

Մոտ 25.000 շրջանավարտ ու 14.500 դիմորդ ՀՀ-ում, 1255 շրջանավարտ ու 803 դիմորդ՝ ԼՂՀ-ում

PanARMENIAN.Net - Փոխադրական և ավարտական քննությունները հանրապետության դպրոցներում արդեն մեկնարկել են: Հայոց լեզու և գրականություն առարկայից հունիսի 1-ին քննություն է հանձնել 9-րդ դասարանի 14.000աշակերտ: 4-րդ դասարանի աշակերտները քննություն կհանձնեն միայն հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներիցմ իսկ առաջինը ֆիզկուլտուրա առարկայից էր, առջևում դպրոցականներն ունեն ևս 4 քննություն:

12-րդ դասարանցիները մոտ 25.000-ն են, նրանք ևս ավարտական 6 քննություն կհանձնեն, ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, գրում է «Այսօր»-ը: Հայաստանում առաջին պետական միասնական քննությունը հունիսի 2-ին է, վերջինը` հունիսի 23-ին: 2015-ին

Հայաստանի բուհեր դիմորդների թիվը մոտ 14.500 է: Երևանում և հանրապետության բոլոր մարզերում արդեն ձևավորվել է քննական34 կենտրոն:

Արցախում միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին՝ կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից, հունիսի 5-ին՝ հայոց լեզու և հայ գրականություն առարկաների քննությունը, հունիսի 9-ին՝ ֆիզիկայից, հունիսի 12-ին՝ անգլերենից, հունիսի 16-ին՝ մաթեմատիկայից և հունիսի 19-ին՝ հայոց պատմություն, քիմիա առարկաներից։ Միասնական քննությունները կավարտվել հունիսի 23-ին` ռուսաց լեզվի քննությամբ:

ԼՂՀ ԿԳ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի խոսքով` Արցախում 1255 շրջանավարտից միասնական քննություններին հայտագրվել է 803 դիմորդ, ընդհանուր թվի 64%-ը: Ըստ առարկանների` ամենաշատը հայտագրվել են հայոց լեզու և հայ գրականություն առարկայից՝ 528 հոգի, իսկ ամենաքիչը` պատմությունից՝ 16 դիմորդ, գրում է Artsakhpress-ը:

Արցախում միասնական քննությունները կանցկացվեն քննական6 կենտրոնում՝ Արցախի պետական բուհում, Գրիգոր Նարեկացի համալսարանում, Ստեփանակերտի N 1, 2, 7 և 11 դպրոցներում:

2014 թվականին Հայաստանում դիմորդների թիվը 12.3 հազար էր, իսկ Արցախում 1117 շրջանավարտից միասնական քննություններին հայտագրվել էր 760 դիմորդ, ինչը շրջանավարտների ընդհանուր թվի 68%-ն էր:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---