Ռուսաստանը թույլ չի տա ՎՈՒԱՄ «խաղաղպահ առաքելություն» ԱՊՀ հակամարտության գոտիներում

PanARMENIAN.Net - «ՎՈՒԱՄ խաղաղպահ կառուցվածքը, բնական է, ծրագրելու են օգտագործել ոչ միայն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, այլեւ Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում»,- «Կատիմերինի» հունական թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Նրա խոսքերով, նման «խաղաղապահ ծառայությունները» տվյալ միավորման կողմից չեն կարող ադեկվատ կերպով ընդունվել կարգավորման գործընթացի բոլոր մասնակցիների կողմից:



«Բնական է, որ Ռուսաստանը, որը հանդես է գալիս գոյություն ունեցող հակամարտությունների միայն քաղաքական կարգավորման օգտին, կգտնի ադեկվատ միջոցներ, որպեսզի թույլ չտա իրադրության զարգացումը այս սցենարով»,- ընդգծել է նախարարը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---