Վրաստանը հատուկ է ձգձգում Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը

PanARMENIAN.Net - Վրաստանը կանխամտածված է ձգձգում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության բարձրաստիճան մի պաշտոնյա: Նրա խոսքերով, չնայած, որ Թուրքիան եւ Ադրբեջանն անում են ամեն ինչ վերը նշված երկաթուղու կառուցումն սկսկելու համար, Վրաստանը ցանկացած ճանապարհներով կանգնեցնում է այդ գործընթացը: «Թուրքիան պատրաստ է երկաթգծի կառուցման համար հատկացնել միջոցների իր բաժինը` $220 միլիոն: Ադրբեջանն արդեն ներդրումն իրագործել է: Կարելի է ասել, որ մենք Վրաստանից միջոցներ չենք պահանջում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման համար: Վրաստանը եւս հանդիսանում է այն երկրներից մեկը, որը առավել շահույթ կստանա այս գործից: Չնայած դրան, Թբիլիսին ամեն տեսակ բյուրոկրատական արգելքներ է ստեղծում երկաթուղու կառուցման կանգնեցման համար: Դա անհնարին է հասկանալ»,- նշել է չներկայացած թուրք դիվանագետը, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---