EAFJD. Թուրքիան վախեցնում է եվրախորհրդարանականներին25 սեպտեմբերի 2006 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի լիբերալ եւ սոցիալիստական խմբերը դեմ են հանդես եկել ԵՄ անդամագրվելու Թուրքիայի բանաձեւի այն պարագրաֆի կապակցությամբ, ըստ որի նախատեսվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը` որպես նախապայման այդ երկրի անդամակցության համար: Թուրքական կողմի ճնշման հետեւանքով սոցիալիստական եւ լիբերալ կողմերը, որոնք այս պարագրաֆի հիմնական կողմնակիցներն են եղել Արատքին հարաբերությունների կոմիտեում կայացած քննարկման ժամանակ, փոխել են իրենց դիրքորոշումը եւ առաջարկել են ուղղում ընդգրկել, որը Հայոց ցեղասպանության ճանաչման պայմանը չեզոքացնելու նպատակ ունի: «Թուրքիան ստիպել է այդ ուղղումները` վախեցնելով այդ խմբերի մի շարք ներկայացուցիչների: Մասնավորապես, վախեցվել են տվյալ գործընթացին ուղղակիորեն առնչվող մի շարք խորհրդարանականներ»,- հայտարարել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: «Դեռեւս չլինելով Եվրոպայում, Թուրքիան փորձում է փոխել եւ ղեկավարել եվրոպական ներկայացուցիչների քաղաքականությունը եւ ստիպել նրանց Հայոց ցեղասպանության հերքման իրենց դիրքորոշումը: Ցեղասպանության ճանաչումը` որպես ԵՄ մտնելու նախապայման ընդունվել է նաեւ 2005 թվականի սեպտեմբերի բանաձեւում: Մենք զգուշացնում ենք, որ մերժողական պետությունների շահերը պաշտպանող նման ռազմավարությունը վիրավորում է եվրոպական ժողովուրդներին»,- նշել է Հիլդա Չոբոյանը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |