Աղբյուր. iPhone-ի նոր մոդելը կհայտնվի խանութներում սեպտեմբերի 25-ին![]() 6 հունիսի 2015 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Mobile News պորտալի տրամադրության տակ է հայտնվել Vodafone բջջային կապի օպերատորի աշխատակիցների էլեկտրոնային նամակագրությունը: Դատելով նամակագրությունից` iPhone-ի նոր մոդելի վաճառքը կսկսվի 2015-ի սեպտեմբերի 25-ին Vodafone օպերատորի միջոցով: Apple-ի նոր սերնդի սմարթֆոնների նախնական պատվերների ընդունումը, ինչպես ակնկալվում է, կսկսվի սեպտեմբերի 18-ին: Քանի որ գաջեթը հիշատակվում է բացառապես որպես «նոր iPhone», ապա, հավանաբար, Apple-ը նույն ռազմավարությունը կստանձնի, ինչ և iPad պլանշետների դեպքում և համար չի տա մոդելին: Ըստ այլ աղբյուրների տեղեկատվության, սմարթֆոնը կսատնա iPhone 6s անվանումը: Գաջեթի մասին շատ բան հայտնի չէ` ըստ ինսայդերների այն կունենա 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և ֆրոնտալ տեսախցիկ մատրիցայի 12 մեգապիկսել թողունակությամբ: Սմարթֆոնի կորպուսը նոր դիզայն կունենա և կպատրաստվի այլ նյութերից: Կփոխվի նաև սմարթֆոնի ներքին կառուցվածքը: Գաջեթի կորպուսը նաև նոր գունային երանգ կունենա` «վարդագույն ոսկի», համապատասխանելու համար Apple Watch Edition «խելացի» ժամացույցներից մեկի գույնին: Ինսայդերները չեն հայտնում, թե արդյոք սմարթֆոնի կորպուսը նույնպես կատարված կլինի վարդագույն ոսկուց կամ այլ նյութերից, քանի որ ոսկե Watch-ի արժեքը սկսվում է 1000 դոլարից: Կորպուսի դիզայնի փոփոխությունն ու նոր, ավելի ամուր նյութերի կիրառումը թույլ չի տա, որ iPhone 6s դեֆորմացվի ուժեղ ճկման դեպքում: Սմարթֆոնը կունենա iPhone 6s և iPhone 6s Plus տարբերակներ` 4,7 և 5,5 դյույմ անկյունագծով, ինչպես նաև կունենա նոր դինամիկներ: Էկրանը կունենա սեղմման ուժի գրանցման տեխնոլոգիա և բարելավված Touch ID: iPhone 6 և iPhone 6 Plus-ը, որոնք աշխատում են iOS 8-ով, ներկայացվեցին 2014-ի սեպտեմբերի 9-ին: Էկրանի անկյունագիծը զգալիորեն ավելացել է նախորդ մոդելների համեմատ. iPhone 6-ի դեպքում մինչև 4,7 դյույմ (թողունակությունը 1334×750), իսկ iPhone 6 Plus-ի դեպքում` մինչև 5,5 դյույմ (1920×1080, RetinaHD): Հեռախոսների հաստությունը մոտ 7 մմ է, առանց հաշվի առնելու տեսախցիկի հաստությունը: Սմարթֆոնները iPhone-ի 8-րդ սերունդն են: Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները: Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ): Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |