Եվրոպան հատուկ արբանյակ կգործարկի տիեզերական աղբի հետ պայքարելու համար![]() 6 հունիսի 2015 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Տարբեր գնահատականներով ստորին մերձմոլորակային ուղեծրերում` ընդհուպ մինչև 2000 կմ բարձրությունը, գտնվում է մոտ 220 հազար տեխնածին օբյեկտ 5000 տոննա ընդհանուր քաշով: Տարբեր երկրներ ընտրել են տիեզերական աղբի կուտակման տարբեր ռազմավարություն: Օրինակ, Բյուրականի աստղադիտարանը, «Ռոսկոսմիսի» հետ համատեղ մասնակցում է միջազգային ծրագրի, որի նպատակն է ստորին մերձմոլորակային ուղեծրում կուտակված տիեզերական աղբի դիտարկումը, հետազոտումն ու հստակ քանակի գնահատումը: Եվրոպական տիեզերական գործակալությունը «Մաքուր տիեզերք» նախաձեռնության շրջանակում ավարտել է հատուկ e.Deorbit արբանյակի մշակման առաջին փուլը, որը որսալու է շարքից դուրս եկած տիեզերական սարքերն ու ոչնչացնելու է դրանք: 2014-ին աղբատար-արբանյակի հայեցակարգի մշակման ժամանակ ենթադրվում էր, որ այն եռաժանի է օգտագործելու թիրախ սարքին միանալու համար, իսկ հետո քաշելով տանելու է այն մթնոլորտի վերին շերտեր, որտեղ e.Deorbit-ը կայրվի թիրախավորված արբանյակի հետ: Մանրակրկիտ մոդելավորումը ցույց տվեց, որ այս տարբերակը վտանգավոր է մեխանիզմի սխալ գործելու դեպքում, իսկ շեղվելու պարագայում կամ արբանյակի այն մասի կոտրվելու, որին ամրացած է գարպունը, երկրորդ փորձ անելու հնարավորություն չի լինի: Ուստի երկրորդ փուլում որպես հիմնական տարբերակ դիտարկվում է մանիպուլյատորով e.Deorbit-ը: Առաջին տարբերակը ենթադրում է ռոբոտացված ձեռք, Canadarm2 նմանությամբ, որն օգտագործվում է միջազգային տիեզերական կայանում: Այլընտրանքային տարբերակ կարող է լինել ցանցի կիրառումը, որը կայուն է մեխանիկական բեռնվածության համար: Աղբատար-արբանյակը, որը տիեզերք դուրս բերելու համար նախատեսվում է օգտագործել Vega հրթիռակիրը, 2016-ին պետք է հաստատվի Եվրոպական տիեզերական գործակալության Խորհրդի կողմից: Այդ դեպքում ակնկալվում է, որ այն կսկսվի կիրառվել տիեզերքում 2021-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |