Երևանում սեպտեմբերին Ջազ փառատոն է սպասվում![]() 8 հունիսի 2015 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Yerevan Jazz Fest 2015 երաժշտական փառատոնը Երևանում տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը։ Դրա շրջանակում ելույթ կունենա աշխարհահռչակ վոկալիստ, ամերիկացի Ռիչարդ Բոնան: Փառատոնին կմասնակցեն նաև այնպիսի հայտնի ջազ երաժիշտներ, ինչպիսիք են Նինո Կատամաձեն Վրաստանից, Սերգեյ Մանուկյանը Ռուսաստանից, Արթուր Սաթյանը Լիբանանից, ինչպես նաև Լևոն Մալխասյանն ու Վահագն Հայրապետյանը` Հայաստանից։ Կոնստանտին Օրբելյանին նվիրված եզրափակիչ համերգին կմասնակցեն Մարիամ և Արմեն Մերաբովները, որոնք ելույթ կունենան Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։ Համերգի երկրորդ բաժնում հանդիսատեսին կներկայանա ավստրիացի ջազմեն Հյուբերտ Թաբսը: Yerevan Jazz Fest-ի շրջանակում կազմակերպվող համերգները տեղի կունենան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպիչը Mezzo Production-ն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |