1 մլրդ դրամ` Սևանի իշխանի վերականգնմանն ու ձկնաբուծության զարգացմանը

1 մլրդ դրամ` Սևանի իշխանի վերականգնմանն ու ձկնաբուծության զարգացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 10-ի նիստի որոշմամբ Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով 2015 թվականի երկրորդ եռամսյակում անհատույց տրամադրվի 1 մլրդ դրամ:

Գումարը կհատկացվի գյուղատնտեսության նախարարությանը 2015-ի պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան:

Սևանի իշխանի մանրաձկան վերամշակման գործարանի ստեղծումը նախատեսվում էր 2014 թվականի Կառավարության որոշմամբ, որը հանդիպել է էկոլոգների բուռն քննադատությանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---