Երբ 2014-ին Microsoft կորպորացիան ձեռք բերեց ֆիննական Nokia 5,4 միլիարդ դոլարով, Nokia-ի նախկին ղեկավար Սթիվեն Էլոպը դարձավ ամերիկյան հսկայի փոխնախագահը սարքերի գծով: Այժմ Էլոպը հայտարարել է, որ հեռանում է Microsoft-ից: Նրա հետ միասին հեռանալու մասին են հայտարարել նաև բիզնես որոշումների գծով փոխնախագահ Կիլիլ Տատարինովը և ռազմավարության գծով փոխնախագահ Էրիկ Ռուդերը:
Microsoft-ում Էլոպը պատասխանատու էր Lumia սարքերի համար: Նրան նաև համարում էին Microsoft-ի գլխավոր տնօրենի պաշտոնի գլխավոր հավակնորդը 2013-ին Սթիվ Բալմերի հեռանալուց հետո, սակայն այդ պաշտոնը զբաղեցրեց Սառաիե Նադելլան:
Կադրային փոփոխությունները կապված են ընկերության նոր ռազմավարության հետ: Microsoft-ը կենտրոնանալու է 3 առանցքային ուղղությունների վրա` բիզնեսի գործիքների և արդյունավետության բարձրացման, ամպային հարթակների և անհատական համակարգիչների:
Վերակառուցման շրջանակում փոխնախագահ Թերրի Մայերսոնը կգլխավորի Windows and Devices Group նոր թիմը, որը զբաղվելու է Windows համակարգով և դրանով կառավարվող սարքերով: Բաժանմունքը ձևավորվել է երկու թիմից` Operating Systems Group և Microsoft Devices Group:
Բացի այդ, Մարկ Փենը, որը հայտնի է Scroogled հակասական ընկերությամբ, որն ուղղված էր Google-ի դեմ, նույնպես հեռանում է Microsoft-ից ուղիղ ներդրումների հիմնադրամի ստեղծման համար: Ինչպես հայտնում է The Verge-ը, այլ վարկածով, նա կարող է միանալ ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկի թիմին: