Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ Rose-Roth սեմինարը. Հիմնական թեման Հարավային Կովկասի անվտանգությունն է![]() 18 հունիսի 2015 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-20-ը Երևանում կանցկացվի ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարը, որն անցնում է «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» կարգախոսով: Առաջին նիստում ելույթ կունենան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՆԱՏՕ ԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ՆԱՏՕ ԽՎ փոխնախագահ Պաոլո Ալլին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Սեմինարի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցեր, «Իսլամական պետության» վերելքը Մերձավոր Արևելքում և ազդեցությունը հայկական սփյուռքի վրա, միջնորդության դերը ղարաբաղյան կարագվորման հարցում, ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում, փակ սահմանները, Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում և այլ թեմաներ: Այս տարի սեմինարի մասնակիցների թիվն աննախադեպ է: Մայիսին Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Զիյաֆետ Ասկերովը հայտարարեց, որ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: 2014-ի ապրիլին Der Spiegel պարբերականը հրապարակեց Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի «հարաբերությունների զարգացմանը միտված գործնական միջոցների» գաղտնի ծրագիրը: Nato Restricted վերտառությամբ 7-էջանի փաստաթղթում երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր: Օրինակ, Դաշինքը Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը: Համագործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan - IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |