ՄԱԳԱՏԷ-ն ՀՀ-ին առաջարկել է ատոմային էներգիայի օգտագործման նոր օրենք գրել. Մշակման փուլն է![]() 18 հունիսի 2015 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ն Հայաստանին առաջարկել է ատոմային էներգիայի օգտագործման մասին նոր օրենք մշակել: Այս մասին հայտնել է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ գործող օրենքը սկսել է մշակվել 1996-ից, գործողության մեջ է մտել 1999-ից, և, բնականաբար այս ընթացքում տեղի են ունեցել բազամթիվ փոփոխություններ ու լրացումներ: « Հիմա ձեռնամուխ ենք եղել նոր օրենքի մշակմանը, որտեղ հաշվի կառնվեն ինչպես ժամանակակից տենդենցները, այնպես էլ Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարի դասերը, ինչպես նաև՝ այլ ընթացիկ կարևոր հարցեր», - լրագրողներին ասել է Մարտիրոսյանը, գրում է Panorama.am-ը: ՄԱԳԱՏԷ-ի հաջորդ առաջարկը վերաբերում էր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կառուցվածքի բարեփոխմանը, տեսչական գործունեության հստակեցմանը: Կոմիտեի նախագահն ասել է, որ ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի վերանորոգման ու աշխատանքի երկարաձգման հետ կապված որևէ ռիսկ չի տեսնում: «Ռիսկերից մեկը կարող է լինել ռեակտորի մետաղի վիճակը, սակայն մինչև այս պարբերաբար իրականացվել են պլանային վերանորգման աշխատանքներ: Հուսով ենք, որ հետազոտությունների արդյունքում էլ որևէ լուրջ խնդիր չի լինի»,-ասել է Մարտիրոսյանը: Նրա խոսքով, չկա մի երկիր, որի շահագործման ժամկետը երկարացրած չլինի, իսկ փորձը ցույց է տվել, որ վեց ամիսը բավարար է ատոմակայանի վերանորգման համար: ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017 –ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016-ի սեպտեմբերը: Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019 թթ.–ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |