Սևանա լիճ տանող էլեկտրագնացքը կգործի հունիսի 20-ից![]() 18 հունիսի 2015 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ (Երևան)-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքը հանգիստը Սևանա լճում նախընտրողների համար: Հունիսի 20-ից մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է ամեն օր` բացի չորեքշաբթից, հայտնում է «ՀԿԵ»–ի մամուլի ծառայությունը: Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը երթևեկելու է մինչև Ծովագյուղ, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև Շորժա: Գնացքը Հրազդանից կմեկնի ժամը 06:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց կժամանի 08:10-ին: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սևանա լիճ կմեկնի ժամը 08:30-ին, Ծովագյուղ կժամանի 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին: Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը կմեկնի ժամը 17:00-ին՝ Շորժայի կայարանից և 17:37-ին՝ Ծովագյուղից: Երևան էլեկտրագնացքը կվերադառնա ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին: Հունիսի 15-ից գործում է «Հարավկովկասյան երկաթուղու» ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևանից Բաթումի մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: 2014 թվականին գնացքի ուղևորների թիվը կազմել էր 46 հազար՝ 2008 թվականի հետ համեմատ աճելով 538%-ով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |