ՀՀ տնտեսական աճը կնպաստի այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը դրական է գնահատել երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները: Նշելով Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշը, Ժակ Շիրակը հայտարարել է, որ այդ գործոնը կնպաստի նաեւ տնտեսական համագործակցության զարգացմանն այլ երկրների հետ: Նրա խոսքերով, օտարերկրյա ներդրողները վստահում են Հայաստանի տնտեսությանը: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ակնկալում է ֆրանսիական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանի բանկային ոլորտում եւ բարձր է գնահատել «Credit Agricole» եվրոպական բանկային խմբի մուտքը հայկական շուկա, որը դարձել է հայկական «ACBA» բանկի խոշորագույն բաժնետերը: Նա նաեւ աջակցություն է խնդրել հայկական շուկա ֆրանսիական ապահովագրական ընկերությունների ներգրավման հարցում, քանի որ Հայաստանի ֆինանսական սեկտորի այդ ճյուղերը դեռեւս թույլ են զարգացած: «Բացի այդ, կան մի շարք հարցեր, որոնք քննարկում են պահանջում: Սակայն կարող եմ ասել, որ հանդիպումների ժամանակ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կատարվել են»,-ամփոփել է Ռ.Քոչարյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---