ԵԱՀԿ ՄԽ-ն Բաքվում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հիմնական սկզբունքները 2 հոկտեմբերի 2006 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ բանակցություններն Ադրբեջանում հաջող կլինեն: Այդ մասին հոկտեմբերի 2-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարությունում կայանալիք խորհրդակցություններից առաջ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հաղորդել է, որ համանախագահները Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հիմնական սկզբունքները: Ամերիկացի համանախագահների հետ միասին բանակցություններին կմասնակցեն ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Միջնորդները նշել են նաեւ, որ մտադիր են հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Նշենք, որ հոկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Հայաստան:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |