28-րդ Ունիվերսիադային ՀՀ-ից կմասնակցի 12 մարզիկ![]() 26 հունիսի 2015 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմասնակցի Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին անցկացվելիք 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա): Պատվիրակության կազմում 22 հոգի է, այդ թվում՝ 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար: ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի ուսանող մարզիկները կպայքարեն 6 մարզաձևում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ մրցութային մարզաձևերը, համաձայն Ունիվերսիադայի անցկացման կանոնների, ընտրվել են կազմակերպիչ երկրի կողմից: «Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մենք ազգային թիմում չենք ընդգրկել, օրինակ, շախմատ, ըմբշամարտ, բռնցքամարտ, որոնցում մեր մարզիկներն ավանդաբար հանդես են գալիս հաջողությամբ: Սակայն մեր թիմը լավ է նախապատրաստված և մենք հույս ունենք, որ Գվանգջուից վերադառնալու ենք հաղթանակով», - պարզաբանել է պատվիրակության ղեկավարը: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կազմավորվել է 1994-ին: Հայաստանի ուսանող մարզիկները Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մասնակցում են 1995-ից: Այս ընթացքում Հայաստանի թիմն ունեցել է լուրջ հաջողություններ, մասնավորոպես՝ 2011-ին Չինաստանի Շեն Ժեն քաղաքում կայացած Ունիվերսիադայից հայ ուսանող մարզիկները վերադարձել են ոսկե մեդալով, իսկ 2013 –ի ՌԴ Կազան քաղաքում կազմակերպված մրցումներում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ մեկ ոսկե: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |