Թունիսում գրոհայինները կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ. 27 զոհ կա

Թունիսում գրոհայինները կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ. 27 զոհ կա

PanARMENIAN.Net - Թունիսի Սուս քաղաքի մերձակայքում գտնվող Էլ Քանտաուի հանգստավայրում` Imperial հյուրանոցի մոտ 2 գրոհային կրակ է բացել զբոսաշրջիկների վրա: 27 մարդ զոհվել է: Թունիսի ՆԳՆ-ն հայտնում է, որ 20-ից ավելի մարդ է տուժել: Մինչդեռ, ինչպես հայտնում է The Sun թերթը, հյուրանոցում բրիտանացի զբոսաշրջիկներ կան` նրանք բարիկադավորվել են իրենց համարներում, երբ կրակոցներ են լսել, գրում է Gazeta.ru-ն:

Գրոհայիններից մեկը սպանվել է, մյուսին հաջողվել է փախչել: Ականատեսները հայտնում են պայթյունի մասին: Բացի այդ, կրակոցներ են հնչել նաև հյուրանոցի լողափում:ՆԳՆ ներկայացուցիչը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել:

Բրիտանացի զբոսաշրջիկները Sky News-ին հայտնել են, որ հարձակումը սկսվել է լողափից: Զբոսաշրջիկներից մեկը պատմել է, որ իր որդին վազել է դեպի հյուրանոցը և ճանապարհին տեսել, թե ինչպես են ինչ-որ մեկին գնդակահարել: «Մարդիկ սկսեցին փախչել լողափից: Տղաս այդ ժամանակ ծովում էր: Ես ու կինս բղավեցինք, որ նա դուրս գա: Նա մոտ վազեց ու ասաց, որ հենց նոր տեսել է, ինչպես են մեկին սպանել»,-ասել է Հարի Փայնը: Զբոսաշրջիկները թաքնվել են հյուրանոցի իրենց համարներում ու բարիկադներ սարքել: Նրանք դռները փակում են ներքնակներով, պահարաններով ու սեղաններով: Անգլիացի զբոսաշրջիկ Ջոն Յոմանը համացանցում տեղադրել է իր համարի լուսանկարը` մուտքը փակված է ներքնակով և սեղանով:

Սա առաջին անգամը չէ, երբ Թունիսում զբոսաշրջիկներն ահաբեկչության զոհ են դառնում: Բոլորովին վերջերս` մարտ ամսին առնվազն 22 մարդ սպանվեց Թունիսի խորհրդարանի հարևանությամբ գտնվող թանգարանում իրականացված ահաբեկչության հետևանքով:Վիրավորվեց 44 մարդ: Զոհերի մեծ մասը զբոսաշրջիկներ էին, կրակ բացած 2 զինյալները սպանվեցին տեղում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---