Հոկտեմբերի 13-14 Երեւանը տոնելու է իր 2788-ամյակը 2 հոկտեմբերի 2006 - 15:46 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականին Երեւանը կտոնի իր հիմնադրման 2788-ամյակը: Ինչպես երկուշաբթի օրը լրագրողներին է հայտնել քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը, հոկտեմբերի 13-14 Երեւանում տեղի կունենա տոնակատարություն, նվիրված հայոց մայրաքաղաքի հիմնադրման 2788-ամյակին: «Տոնակատարության օրերին բարեկամական այցով Երեւան կժամանեն 10 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից»,-նշել է նա: Ըստ Կ.Մովսիսյանի, պատվիրակություննրը ներկայացված կլինեն քաղաքապետների մակարդակով, իսկ մի շարք դեպքերում նաեւ վարչապետների մակարդակով: Ինչպես նշել է Կ.Մովսիսյանը, այս տարի քաղաքի հիմնադրման 2788-ամյակին նվիրված տոնակատարություններն կանցնեն առանձնահատուկ շուքով եւ լի կլինեն անակնկալներով: Նա նաեւ նշեց, որ տոնակատարությունը կանցնի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անձնական վերահսկողության տակ: Տոնակատարության հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ փակումը կլինի հոկտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կ.Մովսիսյանը դժվարացել է նշել քաղաքի տոնակատարության համար նախատեսված գումարի ծավալը, բացատրելով դա տոնակատարությունների ծրագրի դեռեւս անավարտ լինելով, հաղորդում է «Նովստի-Արմենիան»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն Սահմանադրության օրը կդիմավորի Tricolor Yerevan Night Run գիշերային վազքով. Տոնական քայլերթ և համերգ է սպասվում Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը Ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ20 ԵԱ փոխչեմպիոն, Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր Նովի Սադում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը |