Վրաստանը ռուս սպաներին կփոխանցի ԵԱՀԿ առաքելությանը 2 հոկտեմբերի 2006 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Վրաստանը ձերբակալված ռուս զինծառայողներին կփոխանցի այդ հանրապետությունում ԵԱՀԿ առաքելությանը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու մամլո քարտուղար Վանո Նոնիաշվիլին: Ձերբակալվածների փոխանցման արարողությունը տեղի կունենա այսօր Վրաստանի Գլխավոր դատախազությունում: «ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտի հետ Վրաստանի նախագահի հանդիպումից հետո Վրաստանի Գլխավոր դատախազությունում տեղի կունենա ԵԱՀԿ ղեկավարին ձերբակալված չորս ռուս սպաների փոխանցման արարողությունը»,-հաղորդել են Վրաստանի նախագահի աշխատակազմում: Ավելի վաղ ռուս զինծառայողների արտաքսման հնարավորության մասին ասել է նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին: «Անկախ նրանից ունի արտերկրյա քաղաքացին դիվանագիտական կարգավիճակ, թե ոչ, հիմնականում նրանք (ձերբակալված օտարերկրացիները) կարող են արտաքսվել երկրից»,-նշել է նախարարը: Ընդ որում Օքրուաշվիլին հղում է արել գոյություն ունեցող դիվանագիտական պրակտիկայի վրա եւ հաղորդել, որ խնդրի նման լուծում հնարավոր է: Ինչպես հայտնի է, չորս ռուս զինծառայողներ եւ Վրաստանի մի քանի քաղաքացիներ սեպտեմբերի 27-ին ձերբակալվել էին Թբիլիսիում լրտեսության մեղադրանքով: Ռուսաստանը իր զինծառայողների ձերբակալությունները Վրաստանում սադրանք է համարել, ետ է կանչել իր դեսպանին եւ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` խնդրելով փակ խորհրդակցություններ անցկացնել վրաց-աբխազական հակամարտության հարցի շուրջ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն Սահմանադրության օրը կդիմավորի Tricolor Yerevan Night Run գիշերային վազքով. Տոնական քայլերթ և համերգ է սպասվում Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը ՀՀ ԱԳՆ–ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա առթիվ «Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին»,–գրել է Անի Բադալյանը Միրզոյանն ու Կոբախիձեն ընդգծել են՝ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր Ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ20 ԵԱ փոխչեմպիոն, Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր Նովի Սադում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը |