Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը կստորագրվի նոյեմբերի 14-ին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Երեւանում հայտարարություն է ստորագրվել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի վերաբերյալ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ խորհրդակցությունների ավարտի մասին: Հայկական կողմից հայտարարությունը ստորագրել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԵՄ-ի կողմից` որպես ԵՄ-ում նախագահող երկրի` Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Տուոմիոյան: Ինչպես հաղորդել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը, ծրագիրը գործողության մեջ դնելու մասին համաձայնագիրը կստորագրվի Բրյուսելում 2006 թվականի նոյեմբերի 14-ին: «ԵՀՔ ծրագիրը եւս մեկ քայլ է Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական զարգացման ճանապարհին»,-ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Է.Տուոմիոյան: Ըստ նրա, եվրաինտեգրումը կայունացնող գործոն կդառնա տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար: Իր հերթին Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ ԵՀՔ-ն հնարավորություն է տալիս Հայաստանին առավել լայն մասնակցություն բերել եվրաինտեգրման գործընթացին: «Համաձայնագիրը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շատ կարեւոր է եւ բխում է հայ ժողովրդի եւ հայկական պետության շահերից: Մեր երկիրը հրավիրվում է առավել սերտ համագործակցության ԵՄ-ի հետ բոլոր ոլորտներում, ներառյալ` անվտանգությունը, պաշտպանությունը, բարեփոխումները, մշակույթը: Դա նաեւ պատասխանատվություն է դնում մեր վրա առկա հակամարտություններրը խաղաղ ճանապարհով լուծելու առումով»,-ասել է Օսկանյանը:



Նախարարը հաղորդել է, որ ԵՀՔ ծրագիրը 5 տարվա համար է եւ նրա հիմնական ուղղություներն են ժողովրդավարական բարեփոխումների զարգացումը, անվտանգության բարձրացումը: «Սա այն է, ինչ այժմ ունենք, մենք պարտավոր ենք բարեփոխումներ անցկացնել: Այժմ եկել է բարեփոխումների նոր փուլ, եւ Հայաստանի անկախության 20-ամյակին երկիրը կդառան առավել հզոր եւ բարգավաճ պետություն»,-ընդգծել է Վ.Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---