Եվրամիությունը պատրաստ է օգնել Ռուսաստանին եւ Վրաստանին հակամարտության կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Եվրամիության Եռյակի պատվիրակությունը հոկտեմբերի 2-ին Երեւանից մեկնում է Թբիլիսի եւ կփորձի տեղում հասկանալ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստեղծված իրավիճակը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Էրկի Թուոմիոյան: Նրա խոսքերով, կողմերը պետք է փորձեն խուսափել լարվածության նոր ալիք ստեղծելուց: «ԵՄ-ն պատրաստ է օգնել Ռուսաստանին եւ Վրաստանին հակամարտության կարգավորման հարցում, սակայն դա քիչ է: Նրանք իրենք պետք է պատրաաստ լինեն դրան: Ես նաեւ գտնում եմ, որ ստեղծված հարցի կարգավորմանը կարող են ուրիշ կողմեր եւս մասնակցել»,- ընդգծել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը:



Նշենք, որ Վրաստանում ենթադրվում է հայտարարություն ստորագրել, որը հավանություն պետք է տա Եվրոպական Քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրին: ԵՄ-ն 2005 թվականին միաժամանակ սկսել է բանակցությունները Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ տվյալ ծրագրի իրականացման համար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---