Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում Հայաստանից արդեն արտահանվել է 34.817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24.963 տոննայի դիմաց: Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Նորվեգիա, Ավստրիա և Շվեյցարիա:
Հայաստանից օրական արտահանվում է 300-500 տոննա միրգ և բանջարեղեն, մասնավորապես՝ 1000 տոննա ծիրան:
ԱՎԾ տվյալների համաձայն, նախորդ տարի` 2014-ին, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 1.29 մլրդ դոլար: Հայաստանն արտահանել է 376.4 մլն դոլարի (անկումը 1,9%) ապրանք և ծառայություն, ներկրել գրեթե 881.7 մլն դոլարի ապրանք (աճը` 4,6%): Ըստ նախնական տվյալների, արտահանումը Հայաստանից ԵՄ երկրներ նվազել է 6.9%-ով` կրճատվելով մինչև 144.4 մլն դոլար, ներմուծումը նվազել է գրեթե 35 %, մինչև 229.5 մլն դոլար: Իրան արտահանման և ներմուծման ծավալները նվազել են 40% և 8% համապատասխանաբար, արտահանումը Չինաստան, հակառակը, աճել է 25%`- մինչև 51 մլն դոլար, ներկրումը Չինաստանից կրճատվել է մոտ 23.5%-ով: