Ղարբաղյան հակամարտության նման խնդիրները հնարավոր է կարգավորել միմիայն բանակցությունների ճանապարհով

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիության եռյակի պատվիրակությանը` ԵՄ-ում նախագահող երկրի` ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Թուոմիոյայի գլխավորությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը ողջունել է Ֆինլանդիայի նախաձեռնությամբ Եվրամիության եռյակի այցը տարածաշրջան եւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առաջին ինստիտուցիոնալ շփումները եւս սկսվել են 1999թ. ԵՄ-ում Ֆինլանդիայի նախագահության շրջանում: Կարեւորելով եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Գործողությունների ծրագրի շուրջ խորհրդակցությունների հաջող ավարտը, ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը տրամադրված է լուրջ աշխատանքի եւ Գործողությունների ծրագիրը դիտում է որպես նպատակաուղղված եւ համակարգված բարեփոխումներ իրականացնելու նոր հնարավորություն: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ ծրագրի մեջ ամբողջական տարածաշրջանը ներգրավելու ԵՄ ձգտումը չի խանգարի նոյեմբեր ամսին հասնել վերջանակետին եւ ծրագիրը պաշտոնապես ընդունել: Ըստ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, ԵՄ-ն կարեւորում է կովկասյան տարածաշրջանում առաջընթացը եւ մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարական զարգացումներին: Հատուկ շեշտվել է առաջիկա համապետական ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու անհրաժեշտությունը: Կողմերը անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկա զարգացումներին: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նման հակամարտությունները հնարավոր է կարգավորել միմիայն բանակցությունների ճանապարհով, դեմ առ դեմ քննարկումներով եւ ոչ երբեք` բանաձեւերի կամ քվեարկությունների միջոցով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի եւ հեռանկարի վերաբերյալ` Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների լույսի ներքո:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---