ՏԱՋԻԿՆԵՐԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԿՎՏԱՐՎԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԲՆԱԿՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Տաջիկներից անմիջապես հետո մերձմոսկովյան վայրերից կարող են վտարվել ապօրինի բնակվող ադրբեջանցիները: Այդ մասին գրում է ռուսաստանյան «Իզվեստա» թերթը` տեղեկացնելով, որ նախօրեին մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից Դուշանբե է տեղափոխվել օրինազանց տաջիկների հերթական խումբը: Նշվում է, որ Մոսկվայի մերձակա վայրերից իր քաղաքացիների հնարավոր զանգվածային վտարումների առնչությամբ իր մտահոգությունն է հայտնելԱդրբեջանի դեսպանությունը: «Հուսանք, որ այդ ակցիան եկամուտի աղբյուր չի դառնա մերձմոսկովյան ոստիկանների համար»,- հայտարարել է Ադրբեջանի դեսպանատան մամլո կցորդ Ֆարհադ Աղամալիեւը: Վտարման հերթական փուլի ժամկետը դեռ չի հրապարակվում, սակայն Մերձմոսկվայի իշխանությունները հասկացրել են, որ «չեն հանգստանա, մինչեւ չվտարեն բոլոր օրինազանցներին»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---