ԵՏՀ նախարար. ԵՏՄ-ի հիմնական ձեռքբերումներից է մասնակից երկրների իրավահավասարության սկզբունքը կյանքի կոչելը

ԵՏՀ նախարար. ԵՏՄ-ի հիմնական ձեռքբերումներից է մասնակից երկրների իրավահավասարության սկզբունքը կյանքի կոչելը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայում ԵՏՄ երիտասարդ առաջնորդների առաջին ֆորումի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը պատմել է եվրասիական ինտեգրման պլանների և նվաճումների մասին:

ԵՏՀ մամուլի ծառայությունից հյատնում են, որ ֆորումին մասնակցել են ՌԴ Պետդումայի բոլոր խմբակցությունների պատգամավորները, բիզնեսի ներկայացուցիչներ, գիտական հասարակության, հասարակական կազմակերպությունների և ուսանողական շրջանակների անդամներ:

Ֆորումի նպատակը երիտասարդության շրջանում եվրասիական ինտեգրացիայի ժողովրդականացումն է:

ԵՏՀ կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանն իր ելությում խոսել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման փուլերի, ԵՏՀ-ի աշխատանքի, Միության մասին պայմանագրի կառուցվածքի, հանձնաժողովի և բիզնեսի գործակցության, ինչպես նաև ԵՏՄ ստեղծման նպատակների մասին։ Նա ընդգծել է, որ ԵՏՄ-ի մասին պայմանագրում նշված նպատակներին հնարավոր է հասնել միայն համաձայնեցված մակրոտնտեսական, արժութային, մրցակցային և փաստաթղթում նշված այլ ուղղությունների իրականացման դեպքում։

Ներկայանցելով միության կառավարման համակարգը` ԵՏՀ նախարարը նշել է, որ ԵՏՄ-ի հիմնական ձեռքբերումներից է մասնակից երկրների իրավահավասարության սկզբունքի կյանքի կոչելը, այդ թվում` միության կառավարման մարմիններում. «Դա հատկապես կարևոր է տնտեսության փոքր ծավալ և փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրների համար»։

ԵՏՀ ներկայացուցիչը նաև կարևորել է միության ենթակառուցվածքների, հատկապես` տրանսպորտային–լոգիստիկ ոլորտի զարգացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով` կարևոր է նաև ԵՏՄ-ի թվային տարածքի զարգացումը. «Կարծում եմ` երիտասարդները շատ լավ գիտակցում են ԵՏՄ-ի տարածքում դեպի թվային տնտեսություն առաջ շարժվելու անհրաժեշտությունը։ Տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս ոչ միայն կատարելագործել ԵՏՄ-ի իրավանորմատիվային բազան, ավտոմատացնել և վերահսկել միության շրջանակում ընթացող ընդհանուր գործընթացները, ստեղծել տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ինտեգրված տեղեկատվական կառույց, այլ նաև մաքսիմալ թափանցիկ դարձնել պետական մարմինների և բիզնեսի միջև ընթացող փոխգործակցության գործընթացները, կրճատել արտաքին և փոխադարձ առևտրի բոլոր մասնակիցների գործարքային ծախսերը»:

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նախարար Արա Նռանյանը հայտարարել է, որ ԵՏՄ շուկայում հայկական ապրանքները վայելում են համապատասխան հարգանքն ու հեղինակությունը, և մարդիկ սիրով գնում են դրանք։ Ըստ նրա՝ դա վերաբերում է ոչ միայն կոնյակին, այլ նաև վերամշակված սննդի և այլ ապրանքներին:

ԵՏՄ-ում Հայաստանն ունի դժվարություններ, սակայն, ըստ Նռանյանի, բոլոր անդամ երկրներ էլ ունեն դժվարություններ: «ՀՀ-ն ունի խնդիրներ, պետք չէ խաբել մեզ, բայց պետք հասկանալ՝ դրանք լուծվո՞ղ են, թե ոչ»,-ասել է նա և նշել, որ ԵՏՄ-ում աշխատելու դաշտը բավական մեծ է և համոզմունք հայտնել, որ կարող են ստանալ առավելագույնը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---