Adidas-ը օվկիանոսային աղբից սպորտային կոշիկներ է ստեղծել

Adidas-ը օվկիանոսային աղբից սպորտային կոշիկներ է ստեղծել

PanARMENIAN.Net - Ամեն տարի Համաշխարհային օվկիանոսի ջրերն աղտոտվում են մոտ 8 մլն տոննա լողացող աղբով: Այն հսկայական վնաս է հասցնում ջրի ֆլորային և ֆաունային` համեմատաբար խոշոր կենդանիները հայտնվում են լողացող աղբի ծուղակում և կուլ են տալիս պլաստմասսայի մասնկիներ և սատկում: Ամեն տարվա հետ իրավիճակը վատթարանում է:

Հայտնի գերմանական Adidas բրենդը որոշել է գրավել Երկրի բնակչության ուշադրությունը Համաշխարհային օվկիանոսի աղտոտման խնդիրներին՝ ստեղծելով կոշիկներ այնտեղ լողացող աղբից։ Այդ նպատակով Adidas-ը միացել է Parley for Oceans կազմակերպությանը։ Առաջին համատեղ նախագիծը, որ ներկայացրել են Adidas-ի ներկայացուցիչ Էրիկ Լինդկեն և Parley for the Oceans-ի հիմնադիր Սայրիլ Գուչը, դա օվկիանոսային աղբից պատրաստված սպորտային կոշիկներն են։

Կոշիկի ներկայացված նախատիպի վերին մասը բաղկացած է վերամշակված աղբից, ինչպես նաև անօրինական կերպով տեղադրված ստորջրյա ցանցերից։ Դրանք Parley for the Oceans-ը ստացել էր գործընկերոջից՝ Sea Shepherd կազմակերպությունից, որը 110 օր շարունակ հետևում էր Արևմտյան Աֆրիկայի ափին գտնվող որսագողերի նավին։

«Parley for the Oceans-ի շրջանակում մենք ցանկանում ենք, որ օվկիանոսները դառնան կլիմայի փոփոխության շուրջ քննարկումների ֆունդամենտալ մաս։ Մեր նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու ոգեշնչել նոր համագործակցության, որոնք կարող են նպաստել օվկիանոսների պաշտպանությանն ու պահպանմանը»,- ասել է Գուչը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---