Էքսցենտրիկ ռուսաստանցի գործարար և քաղգործիչ Գերման Ստերլիգովը հաստատվել է Ղարաբաղում

Էքսցենտրիկ ռուսաստանցի գործարար և քաղգործիչ Գերման Ստերլիգովը հաստատվել է Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Էքսցենտրիկ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը որդիների հետ փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում, սկսել է վաճառել ունեցվածքը և բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում:

Ստերլիգովի «ՎԿոնտակտե» էջում հայտնվել է տան լուսանկարը՝ կողփածվլուսամուտներով ու հետևյալ տեքստով. «Սլոբոդայի վերջին լուսանկարը՝ հուրախություն Ռուսաստանի թշնամիների. Վաղաժամ եք ուրախանում, օրը կգա, և մենք վերադառնալու ենք: Փառք Հիսուս Քրիստոսին: Գերման Ստերլիգով ու որդիներ»:

Միաժամանակ, ֆերմերի գործընկերներից մեկը հայտարարել է, որ Սլոբոդան շարունակում է աշխատել, ինչպես որ աշխատել է: Սակայն, կենդանիները և ավտոպարկն այժմ ակտիվորեն վաճառվում են:

Հանգամանքները, որոնք հարկադրեցին գործարարին և նրա ընտանիքին թողնել Ռուսաստանը և մեկնել Ղարաբաղ, անհայտ են:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---