Գիտնականներ․Սպիտակ արջերը 10 տարի հետո կանհետանան Երկրի երեսից

Գիտնականներ․Սպիտակ արջերը 10 տարի հետո կանհետանան Երկրի երեսից

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր տարի աճում է մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի քանակը, ինչը բերում է կլիմայի գլոբալ փոփոխությունների։ Ամենից ավերիչ ազդեցությունը մոլորակի բևեռային հատվածների վրա է․տաքացումը կրճատում է ծովային սառցադաշտերի մակերեսը, իսկ դա այն տարածքն է, որտեղ որս են անում սպիտակ արջերը։

Ամերիկացի գիտնականները զգուշացնում են, որ արդեն 10 տարի հետո սպիտակ արջերը խիստ բարձր հավանականությամբ կանհետանան Երկրի երեսից։ Պատճառը մարդու գործունեությունն է։ Մի քանի տասնյակ բնապահպաններ վերլուծել են այս կենդանիների քանակի փոփոխությունները և Արկտիկայում վերջին 20 տարիներին տեղի ունեցող կլիմայական պրոցեսները։ Դա թույլ է տվել կառուցել սպիտակ արջերի քանակի փոփոխությունները կանխատեսող մոդել։

Խոշոր հետազոտության եզրակացությունները հուսադրող չեն։ Եթե ջերմոցային գազերի արտանետումները պահպանվեն ներկայիս մակարդակով, ապա արդեն 2025թ․սպիտակ արջերն ամբողջությամբ կանհետանան, քանի որ հիմնական պոպուլյացիաները կբախվեն սովի խնդրի հետ։

Եթե անգամ երկրները իրականացնեն ջերմոցային գազերի արտանետումների քանակի կրճատման իրենց պարտավորությունները, սպիտակ արջերի քանակը այնուամենայնիվ խիստ կկրճատվի։ Դրա հետ մեկտեղ բնապահպանները խոստովանում են, որ միակ արդյունավետ միջոցը կարող է լինել ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---