«Թուրքական հոսքի» առաջին գիծը պատրաստ կլինի մինչև 2016-ը![]() 6 հուլիսի 2015 - 17:56 AMT PanARMENIAN.Net - «Թուրքական հոսք» խողովակաշարի առաջին գիծը կկառուցվի մինչև 2016 թվականը։ Այդ մասին հայտարարել է գազատարի կառուցմամբ զբաղվող South Stream Transport BV ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յասեր Յանսենը։ «Կարող եմ հաստատել, որ խողովակաշարի առաջին մասը պատրաստ կլինի մինչև 2016 թվականի վերջը»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը՝ Trend գործակալությանը հղումով: Հունիսի 3-ին Փարիզում Համաշխարհային գազային կոնգրեսի ժամանակ նախագծի մամուլի քարտուղարը ասել է, որ «Թուրքական հոսք» գազամուղի շինարարությունը կսկսվի հունիսի վերջում: Յասենը նաև հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իտալական Saipem - Castoro sei ընկերության նավը շարժվել է դեպի Սև ծովի ռուսական ափերը՝ խողովակաշարի կառուցման մեկնարկի համար։ Մեկ այլ նավ՝ Saipem 7000-ը, որը ևս մասնակցելու է գազատարի կառուցմանը, նախկինի նման գտնվում է Բուրգասի նավահանգստում: Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սև ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Նոր գազամուղն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու համար` շրջանցելով Ուկրաինան: Հունիսի 2-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ գազամուղի շինարարության մասին բոլոր պայմանավորվածությունները պատրաստ են և Թուրքիայի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել: «Գազպրոմ»-ը «Թուրքական հոսք» գազատարի առաջին ծովային գծի արժեքը գնահատում է 13.2 մլրդ եվրո։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |