ԱԳՆ-ն հորդորում է Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին դուրս չգալ հանգստի գոտուց![]() 6 հուլիսի 2015 - 19:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին դուրս չգալ հանգստի տարածքներից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Եգիպտոսի զինուժը օդային հարվածներ և ցամաքային գործողություններ է ծավալել Հյուսիսային Սինայում, ինչի հետևանքով ոչնչացրել է 63 իսլամիստ գրոհայինի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով անվտանգության մարմիններում ունեցած աղբյուրներին: Եգիպտոսը շատերի մոտ վախ է առաջացնում «Իսլամական պետության» զինյալների ահաբեկչության զոհ դառնալու առումով, հատկապես, երբ երկրի Հյուսիսային Սինայ թերակղզում իսլամիստները հարձակվել են մի քանի անցակետի վրա, որի հետևանքով սպանվել է մոտ 50 զինվորական ու ոստիկան:Այնուամենայնիվ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հայ զբոսաշրջիկները մեկնում են նշված ուղղությամբ: Կարդացեք նաև՝Անթալիայում հանգստացող հայերի թիվը նվազել է. Հունաստան մեկնողներինը՝ ոչ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |