«Սթրաթֆորի» փորձագետները չեն հավատում մինչեւ տարեվերջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարին

PanARMENIAN.Net - «Սթրաթֆոր»-ի վերլուծաբանները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մինչեւ տարեվերջ չի լուծվի, չնայած նրան, որ տեղի կունենան նոր բանակցություններ: Ադրբեջանը հզորացնում է բանակը, սակայն մեծ հաջողության այդ հարցում դեռ չի հասել: Ի դեպ, ըստ «Սթրաթֆոր»-ի, այս տարվա վերջին եռամսյակում Ադրբեջանը ֆինանսական եկամուտի նոր աղբյուր է ստանալու` ի հավելումն արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի, դեկտեմբերին սկսելու է գործել նաեւ գազատար խողովակաշարը: «Սթրաթֆոր»-ը կանխատեսում է, որ վրացական հակամարտությունները կսրվեն, նոյեմբերի 12-ին Հարավային 0սիայում նշանակված անկախության հանրաքվեն էլ ավելի բարդ իրավիճակ է ստեղծելու: Վրաստանն ամեն կերպ ձգտելու է ամրապնդել կապերն Արեւմուտքի, նախեւառաջ` Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Ռուսաստանը, ըստ վերլուծական կենտրոնի զեկույցի, կփորձի խրախուսել անջատողական շարժումները եւ քայլեր ձեռնարկել ՆԱՏ0-ին Վրաստանի հնարավոր անդամակցությունը խափանելու ուղղությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---