Երևանում էկո-գրադարան է բացվել![]() 8 հուլիսի 2015 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Բժշկական ամենախոշոր տեղեկատվական կենտրոնը՝ հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ), սկսել է գործել նաև էկո տարբերակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ստեղծված այգին այլընտրանքային հրաշալի միջավայր է՝ մասնագիտական քննարկումների, տարբեր դասընթացների կազմակերպման և ընթերցանության համար: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը 2 մլն դրամ է հատկացրել՝ երբեմնի հողածածկ տարածքը կանաչապատելու, այգի ստեղծելու, եղանակային տարբեր պայմաններին հարմարեցված գրապահարաններ տեղադրելու և էլեկտրոնային շտեմարաններից օգտվելը հնարավոր դարձնելու համար: Էկո-գրադարանին տրամադրվել է նաև արտոնագրված ծրագրով ներբեռնված և համապատասխան գրականությամբ ապահովված՝ 5 պլանշետ: «Առհասարակ, կանաչ գոտիների պահպանման և ստեղծման գաղափարը կարևորվում է ամբողջ աշխարհում: Էկոլոգիական այս տարածքը կրթական հրաշալի միջավայր է առողջության իրական արժեքը գնահատողների՝ բժիշկների համար: Իր տեսակի մեջ եզակի այս գրադարանն անչափ կարևոր է նաև բնապահպանական տեսանկյունից: Այսօրինակ նախաձեռնության հիմքում լավ և կայուն ապագա ստեղծելու մոտեցումն է: Քաղաքակիրթ, առողջ և կիրթ միջավայրում ապրելու ձգտումը պետք է իրականացնել երկարաժամկետ ծրագրերով: Մենք այնտեղ ենք՝ որտեղ կա այս մոտեցումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արդեն 76 տարի գործող գիտաբժշկական գրադարանում կենտրոնացված է ավելի քան կես միլիոն միավորից կազմված՝ կենսաբժշկական գրականության և տեղեկատվական աղբյուրների լավագույն հավաքածու: Այստեղ կան բժշկական էլեկտրոնային և տպագիր գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ և տեսալսողական նյութեր: «Բացօթյա ընթերցարանը խրախուսում է ընթերցանության, հատկապես՝ էլեկտրոնային ընթերցանության գործառույթը։ Վերջինս շատ կարևոր է, քանի որ գրադարանն այսօր տրամադրում է հիմնականում Springer Link հրատարակության՝ արտոնագրված էլեկտրոնային բժշկական գրքեր և ամսագրեր: Բացօթյա ընթերցարանը կարող է հաճելի միջավայր դառնալ այդ գրականությունը ընթերցելու համար»,-ասել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |