ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստը հետաձգվել է: Այդ մասին հաղորդել է Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցվիչ Ագշին Մեհտիեւը: Հիշեցնենք, որ նիստը պետք է տեղի ունենար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում, որն ընթանում է հոկտեմբերի 2-6-ը: Դեսպանը նշել է, որ վաղը տեղի կունենա ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի հանդիպումը ադրբեջանական եւ հայկական խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ: Ենթակոմիտեի ղեկավարը կքննարկի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի անդամների տարածաշրջան այցելելու հարցը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---