Հայաստանն ու Ռումինիան ստորագրել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքւմ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ- ռումինական հարաբերություններին, եվրակառույցների շրջանակում համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Տրայան Բասեսկուի մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-ռումինական բանակցություններն` ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու դրանց ակտիվացման հնարավորությունները: Հանդիպման ավարտից հետո Հայաստանի եւ Ռումինիայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն: Ստորագրվել են նաեւ միջկառավարական փաստաթղթեր առեւտրատնտեսական կապերի եւ գիտատեխնիկական համագործակցության մասին, ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին, ինչպես նաեւ ծրագիր մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում 2006-2010 թթ. համագործակցության մասին: Հայաստանի եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ ստորագրվել է եվրոպական եւ եվրաատլանտյան համագործակցության մասին հուշագիր:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---