Ռումինիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանը գրավիչ երկիր է ռումինացի գործարարների համար: Այդ մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Նրա խոսքերով, ստեղծվել են հարաբերություններ, որոնք կնպաստեն երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը երկու երկրների ընկերությունների միջեւ: «Քաղաքական երկխոսությունը պետք է ավելացնի ապրանքաշրջանառությունը երկրների միջեւ: Մենք գիտենք, որ Հայաստանի կառավարությունը միշտ կատարում է իր պարտավորությունները` դա վերաբերում ինչպես ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, այնպես էլ գործընկեր երկրներին: Մենք հավանություն ենք տալիս բաց քաղաքականությանը սեւծովյան տարածաշրջանում, եւ առավել եւս, կաջակցենք Հայաստանին քաղաքական, տնտեսական եւ սոցիալական առումով»,-ընդգծել է Բասեսկուն: Ինչ վերաբերում է Կոնստանցա նավահանգստի օգտագործմանը հայկական բեռնափոխադրումների համար, ապա Հայաստանի նախագահը նշեց, որ այդ հարցը օրակարգում է, սակայն դեռեւս չկա մշակված սխեմա: Բասեսկուն նկատեց, որ Հայաստանը կարող է օգտվել ոչ միայն ռումինական, այլ նաեւ բուլղարական ծովային նավահանգիստներից: «Ասյտեղ ամեն ինչ կախված է բեռների ծավալից: Դուք կարող եք հույս դնել Ռումինիայի վրա` դա կվերաբերի աջակցությանը ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում, թե տնտեսական համագործակցությանը»,-ասել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---