Գիտնական. Ադրբեջանը պատմությունը գրքերում խեղաթյուրում է 3 ուղղությամբ![]() 16 հուլիսի 2015 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Բաքուն պատմությունը խեղաթյուրելու 3 ուղղություն ունի: «Արան» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքական աշխարհագրության մասնագետ Մոհամմադ Ռեզա Քաֆաշ Ջամշիդը Թավրիզի համալսարանում «Ադրբեջանի՝ հակաիրանականության հիման վրա պատմությունը խեղաթյուրելու քաղաքականությունը» թեմայով կազմակերպված գիտական կոնֆերանսում առանձնացրել է դրանք: Ըստ իրանցի գիտնականի՝ ուղղություններից մեկը գրքերն են, որոնք գրում են օտարազգի հետազոտողներն Ադրբեջանի պատվերով. այդ գրքերի շարքում կարելի է առանձնացնել Գրեմ Ուլիսոնի հեղինակած «Իլհամ. Նախագահի դիմանկարը» գիրքը: Պատմությունը խեղաթյուրելու քաղաքականության մյուս ուղղությունն ապահովում են գրքերը, որոնք գրում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները. Այստեղ կարելի է առանձնացնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հեղինակած գրքերը: Մեկ այլ ուղղությունն են գրքերը, որոնք պատրաստվում են հանրակրթական դպրոցների աշակերտների համար: Այս շարքում առանձնացվում է «Աթա Յուրդու» (Պապերի հայրենիք) գիրքը: Իրանցի հետազոտողը հատկապես ուշադրությունն է հրավիրում այս վերջին ուղղության վրա՝ մտահոգություն հայտնելով, որ գիրքը նախատեսված է 5-րդ դասարանի աշակերտների համար, իրանական Arannews.ir կայքին հղումով գրում է Panorama.am-ը: «Այս գիրքը զուրկ է գիտական որևէ հիմնավորումից, և այնտեղ զետեղված են աննախադեպ ծավալի հակաիրանական բովանդակությամբ նյութեր: Հատկապես մտահոգիչ է, որ գրքի շնորհիվ Իրանն ադրբեջանցի երիտասարդների շրջանում կարող է թողնել արնախումի և մարդասպանի համբավ», - նշել է գիտնականը: Մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ իրեն է վերագրում նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը» և այլն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |