Թեհրանը պատրաստ է կրկնապատկել նավթի արտահանումը՝ ներդրողները շտապում են իրանական շուկա![]() 16 հուլիսի 2015 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և «վեցյակի» միջնորդների միջև համաձայնության հասնելուց հետո արևմտյան երկրների կառավարություններն ու խոշոր բիզնեսը պատրաստվում են պատժամիջոցների չեղարկմանը, մտադիր են վերադառնալ Իրանի շուկա և բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել: Առաջիկա շաբաթներին Իրանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունները վերսկսելու մասին հուլիսի 16-ին հայտարարեց Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին: «Իտալիան Իրանի հետ ավանդական հարաբերությունների մեծ պատմություն ունի, ուստի կառավարությունն առաջիկա շաբաթներին կվերականգնի այդ հարաբերությունները»,-ասել է նախարարը` ելույթ ունենալով միջազգային առևտրի խնդիրներին նվիրված սիմպոզիումում: Ըստ Ջենտիլոնիի, Իտալիան մտադիր է «պայքարել իր նպատակներին հասնելու համար Իրանի հետ պայմանավորվածություններում», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Իտալիայի Eni առաջատար նավթագազային խմբի ընկերության ներկայացուցիչը նշել է, որ պատժամիջոցների վերացման դեպքում, ընկերությունը պատրաստ է վերադառնալ Իրան, այդ թվում նոր ներդրումներով: Բացի այդ, ըստ Deutsche Welle-ի, հուլիսի 19-ին եռօրյա այցով Թեհրան է մեկնելու գերմանական պատվիրակությունը կանցլերի տեղակալ, Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելի գլխավորությամբ: Նրան կուղեկցեն Գերմանիայի ԱԱՊ դաշնային միավորման նախագահ Էրիկ Շվայցերը, ինչպես նաև մի խումբ գործարարներ և թոփ-մենեջերներ: Թեհրան է պատրաստվում մեկնել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը: Ըստ RFI-ի, հստակ ժամկետ չի նշվել, սակայն Ֆաբիուսը շեշտել է Իրանի նշանակությունը ֆրանսիական բիզնեսի համար: «Ռենո» և «Պեժո» ընկերությունները երկար ժամանակ հիմնական դերակատարներն են եղել Իրանի ավտոմեքենաների շուկայում, Total էներգետիկ հսկան ակտիվ մասնակցություն է ունեցել նավթահանքերի արդյունահանմանը: Ըստ DW-ի, Peugeot-ի ղեկավար Մաքսիմ Պիկան վերջերս գրեթե ամեն օր բանակցում է Իրանի ներկայացուցիչների հետ: Ըստ iran.ru-ի, վերջերս Իրանի տրանսպորտի նախարար Աբբաս Ախունդիի Ֆրանսիա կատարած այցի ժամանակ մոտ 70 ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ հայտարարեցին, որ պատրաստ են ներդրումներ կատարել Իրանի տրանսպորտային նախագծերում: Միայն Իրանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում ֆրանսիացիները մտադիր են մոտ 20 մլրդ դոլար ներդնել: Եվս 30 մլրդ դոլար կներդրվի ավտոտրանսպորտային ոլորտում: Երկկողմ գործակցության կարևոր ոլորտ կարող է լինել նաև ավիացիան` խոսքը Իրանի օդանավակայանների զարգացման և արդիականացման, ինչպես նաև նոր ինքնաթիռների առաքման մասին է: Իրանական շուկայում իր շահերն ունի նաև Ռուսաստանը` մասնավորապես, ինչպես հայտնի դարձավ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հայտարարությունից, բանակցություններ են ընթանում Իրան Superjet ինքնաթիռների առաքման մասին: «Ոչ միայն Superjet-ներն են հետաքրքրում իրանցի մեր գործընկերներին, այլ նաև ավտոմոբիլային և այլ տեխնիկա»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Tehran Times-ի, 2015-ի առաջին կիսամյակում, դեռ մինչև պատժամիջոցների չեղարկումը, Իրան է այցելել 12 երկրի պատվիրակություն` Շվեյցարիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Հարավային Աֆրիկայի, Չինաստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Լիբանանի, Իրաքի: Ակտիվանում են նաև պատասխան այցերը: Վիեննայի միջազգային կոնֆերանսին ակնկալվում է մեծ պատվիրակության մասնակցություն Իրանից` մոտ 50 քաղաքական գործիչների և գործարարների մասնակցությամբ: Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Թեհրանին 5-6 ամիս կպահանջվի նավթի արդյունահանումը ավելացնելու համար: Արդեն այսօր երկիրը պատրաստ է արտահանել օրական 500 հազար բարել: Երբ Վիեննայի համաձայնությունները կյանքի կոչվեն, Իրանը կկարողանա ավելացնել արտահանման ծավալները 1 միլին բարելով և հասցնել օրական 2,5 մլն բարելի, գրում է ՌԲԿ-ն: Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, Կոնգրեսը 60 օր ունի Իրանի հետ համաձայնությունն ուսումնասիրելու համար: Photo:EPA Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |